Ներկայումս ապակե վիտրաժները շինարարության մեջ նույնպես համարվում են երեսպատման արդի լուծումներից մեկը։ Վերջիններս հուսալի են, երկարակյաց, դիմացկուն, ունեն գեղեցիկ արտաքին տեսք։
Ապակե վիտրաժային համակարգերը տարատեսակ են, քանի որ մոնտաժային տեխնոլոգիան ինքնին տարբեր է (կարող են օգտագործվել կա՛մ հատուկ սեղմակներ, կա՛մ սպայդեռներ, կա՛մ կառուցվածքային դետալներ՝ կախված շինության առանձնահատկություններից և պատվիրատուի ցանկությունից)։
Այս ապակե կառուցվածքների յուրօրինակությունը բխում է նաև ընտրված ապակիների տեսակից. վերջիններս լինում են 4-16 մմ հաստության, տրիպլեքս (լամինացված), մգեցված, նկարազարդ-գունազարդ (որոնք ինտերյերին հաղորդում են արտահայտիչ տեսք, եզակիություն և հարմարավետություն)։