Ոչ միայն գեղեցիկ, այլ նաև լիովին անվտանգ ապակե բազրիքներն ու աստիճանները կազմված են անվտանգ, բազմաշերտ, բարձր որակի հղկված կամ թրծած տրիպլեքս ապակուց: Բոլոր ապակե աստիճանները, ինչպես նաև բազրիքները արտադրվում են անհատական նախագծերով՝ հիմնվելով պատվիրատուի ցանկությունների վրա՝ միաժամանակ հաշվի առնելով յուրաքանչյուր շինության ճարտարապետական առանձնահատկություններն ու դիզայնը։
Մենք արտադրում ենք տարբեր տեսակի ինչպես ապակե աստիճաններ, այնպես էլ բազրիքներ և ամուր, անվտանգ ու կայուն ապակե վերելակներ: Ապակիները կարող են լինել ինչպես թափանցիկ, այնպես էլ գունավոր:
Օգտագործվում են երկու տիպի ապակի:
- Երկշերտ տրիպլեքս։ Առավելությունն այն է, որ ապահովում է բարձր պաշտպանություն գրեթե ցանկացած տեսակի հարվածի դեպքում՝ նույնիսկ ամենաուժեղ մեխանիկական ազդեցության դեպքում։
- Հղկված (կամ թրծած) ապակի: Շնորհիվ յուրահատում մշակման (մինչև 680⁰C-ի տաքացում, իսկ հետո արագ և հավասարաչափ սառեցում), ապակին ձեռք է բերում հետևյալ հատկությունները. ջերմակայունություն, ամրություն և ապահովություն։
Ապակու հաստությունը տատանվում է 6 մմ մինչև 16 մմ: Այս ապակիները դիմանում են բարձր ուժգնությամբ հարվածին, կոտրվելու դեպքում սուր ծայրերով կտորներ չեն առաջանում, որոնք կվնասեն մարդկանց։
Նախապես համաձայնեցնելով ապակե կոնստուկցիայի դիզայնը, չափերը պատվիրատուի հետ՝ մեր աշխատակիցները նախագծում և կազմում են կոնստրուկցիայի փորձնական տեսքը, որի հիման վրա ընտրվում են տվյալ նմուշի հավաքման համար նախատեսված դետալները։
Եվ վերջապես ապակե բազրիքները, աստիճանների, վերելակների ապակե կոնստրուկցիաները համապատասխանում են որակի և ժամանակի ամենաբարձր չափանիշներին։