AM RU EN
010 588 424
093 588 424
ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԱՊԱԿԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԱԼՅՈՒԿՈԲՈՆԴՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՄԵՐ ՄԱՍԻՆ
ԼՈԳԱԽՑԻԿՆԵՐ
 
«Էյ Էմ Գրուպ» ընկերությունը կատարում է ապակե լոգախցիկների նախագծման, արտադրության և մոնտաժման աշխատանքներ՝ ըստ հաճախորդների անհատական պահանջների: Ապակե լոգախցիկի տեղադրումը հիանալի որոշում է ժամանակակից լոգարան ունենալու համար: Արտաքին տեսքը, դիզայնը, կոնֆիգուրացիան, ինչպես նաև ոճը, կարող են լինել շատ տարբեր՝ կախված պատվիրատուի նախասիրություններից, ցանկություններից: 
 
Ապակե լոգախցիկները առավելություններն ու հարմարավետությունը․
  • Կարող են լինել ուղղանկյունաձև, շրջանաձև, քառակուսի, շեղանկյուն։ 
  • Արտադրվում են  տարբեր չափերի՝ կախված տարածքի չափերի: 
  • Հեշտ և արագ նախագծում։ 
  • Որակ, հուսալիություն, անվտանգություն, և երաշխիք։ 
  • Արտադրման և մոնտաժման սեղմ ժամկետներ։
  • Էլեգանտ դիզայն, ոչ ստանդարտ ոճ։
 
Ապակե լոգախցիկները պատրաստվում են թրծված և (կամ) տրիպլեքս ապակիներից։ Որոնք են ապակե լոգախցիկի առավելությունները.
 
  • Բազմամյա տարիների օգտագործումից հետո այն պահպանում է իր իդեալական տեսքը,
  • Հիանալի կերպով լվացվում և մաքրվում է,
  • Դիմակայում է արտաքին ազդեցություններին, փոխազդեցության մեջ չի մտնում կենցաղային քիմիական նյութերի հետ։
 
Լինելով էկոլոգիապես մաքուր նյութ՝ տաքանալու դեպքում  չի արտանետում և ոչ մի վտանգավոր նյութեր, որի շնորհիվ էլ բացարձակ անվտանգ է մեծերի և երեխաների համար։ Ապակին մշակման շնորհիվ կարող է լինել թափանցիկ, ոչ թափանցիկ (матовий), նրա վրա կարող են պատկերվել տարբեր նկարներ, ապակին կարելի է նաև կորացնել, դրա շնորհիվ ստանալով օվալաձև կամ կլոր կառուցվածքով լոգախցիկ։
 
Պատվիրատուի ցանկությամբ «Էյ Էմ Գրուպ» ընկերության աշխատակիցները կազմում և մշակում են անհատական նախագծեր լոգախցիկի համար նախատեսված տարածքի համար:
Մեր որակավորված արհեստավորների կողմից ստեղծված արտադրանքը կծառայի Ձեզ երկար տարիներ և կհամապատասխանի Ձեր պատկերացումներին ու ցանկություններին։ Մեր մասնագետները կօգնեն Ձեզ հաշվարկել պատվերի արժեքը և պատրաստման ժամկետները։
 
Ներկայումս Մենք կարող ենք առաջարկել լոգախցիկների լայն ընտրանի: 
 
© Copyright 2018 AM Group. Developed by Impresario Productions.