Ապակե ճակատները հասարակական ու ոչ հասարակական շինություններին հաղորդում են շքեղ, ներկայանալի արտաքին տեսք։ Շենքի ֆասադի (ֆանարների) ապակեպատումը ներկայումս համարվում է ժամանակակից կոնստրուկտորական լուծում՝ շնորհիվ իր մի շարք առանձնահատկությունների։
Ապակե կոնստրուկցիայի ամրությունն ու պաշտպանիչ շերտը պահպանում են ջերմաստիճանը և ապահովում մաքսիմալ ձայնամեկուսացում, դիմակայում ցանկացած կլիմայական պայմաններին։
Ապակե ճակատների ձևը, համամասնությունները, տեսքը որոշվում է՝ ելնելով շինության ճարտարապետական առանձնահատկություններից։
Ժամանակակից եվրոպական շուկայում նույնիսկ առանձնատների համար կազմվում են դիզայն-նախագծեր՝ կիրառելով ապակե ճակատներով լուծումներ, և հետևաբար, այսպիսի տեխնոլոգիան պահանջված է։ Բացի դրանից, ապակե ճակատը (ի տարբեություն այլ տեսակի ճակատի ձևավորումների) ժամանակի ընթացքում չի կորցնում իր գեղեցիկ տեսքը: