AM RU EN
010 588 424
093 588 424
ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԱՊԱԿԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԱԼՅՈՒԿՈԲՈՆԴՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՄԵՐ ՄԱՍԻՆ
ՍԱՀՈՂ (ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ) ԴՌՆԵՐ
  
Ժամանակակից մուտքի դռների եւ ներքին դռների համար մարդը առաջ է քաշում բազմաթիվ պահանջներ, առաջին հերթին`ջերմային եւ ձայնային մեկուսացում, տարածության խնայողություն եւ շահագործման հարմարավետություն: Այս բոլոր պահանջները չենք կարող վերագրել դռների բոլոր տեսակներին, ավելին վստահորեն կարող ենք ասել, որ միայն մի քանիսն են օժտված նման բնութագրիչներով: Այդ  դռների շարքին են դասվում ավտոմատ դռները, որոնց առավելությունները բազմաթիվ են։
 
Շատ դեպքերում, ավտոմատ դռների տեղադրումը իրականացվում է մեծ շարժ ունեցող տարածքներում, որպես կանոն, սուպերմարկետներում, առեւտրի կենտրոններում, օդանավակայաններում եւ այլ հասարակական շենքերում: Առօրյա կյանքում, մեր տներում եւ բնակարաններում, դրանք շատ հազվադեպ են օգտագործվում, սակայն, այնուամենայնիվ կազմում են գեղեցիկ դիզայներական լուծման մի մաս:
 
Ավտոմատ համակարգով աշխատող դռների առավելություններն են՝
 
  • Դռների ավտոմատ բացումը եւ փակումը բացառում է այս գործընթացում մարդու մասնակցությունը, ինչն էլ երկարացնում է դրանց անխափան օգտագործման ժամկետը, քանի որ մարդիկ երբեմն դռները ճիշտ  չեն կարգավորում և օգտագործում:
  • Խնայողությունները սենյակի ջերմության եւ, որպես հետեւանք, էներգետիկ ռեսուրսների: Ավտոմատ աշխատող դռները անմիջապես փակվում են մարդու անցնելուց հետո։
  • Հուսալիություն եւ ամրություն: Այս գործոնները տրամադրվում են ավտոմատ դռների աշխատանքի ճշգրտումների եւ տարբեր ռեժիմների միջոցով: Ավտոմատ դռների այս առավելության բանալին` մարդկանց կողմից բացման եւ փակման գործընթացի բացառումն է:
  • Բազմազանություն: Նման դռների օգնությամբ կարելի է փակել ցանկացած լայնության բացվածք: Սակայն պետք է հասկանալ, որ որքան լայն է դուռը այնքան կտրվածքները  շատ են։
  • Համատեղելի է ցանկացած էլեկտրոնային հսկողության եւ ահազանգման համակարգերի հետ: Նման դռները կարող են հագեցված լինել էլեկտրոնային կողպեքների, տեսահսկման եւ այլ համակարգերով, որոնք ապահովում են տարածք մուտք գործելու հսկողություն եւ անվտանգություն:
 
© Copyright 2018 AM Group. Developed by Impresario Productions.