ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
1835-38 թթ. ֆրանսիացի քիմիկոս Անրի Վիկտոր Ռենյոն հայտնաբերեց պոլիվինիլքլորիդը /ՊՎՔ/, որից պատրաստում են մետաղապլաստե դռներ և պատուհաններ: Այդ ժամանակից ի վեր նյութի ստացման բանաձևը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, և իր ներկա ձևով նյութն ունի գրեթե անթերի հատկություններ, որոնք արտադրանքը դարձնում են դիմացկուն, պրակտիկ և, ամենակարևորը, էկոլոգիապես մաքուր։
ՊՎՔ պատուհանների և դռների անվիճելի առավելություններն են ջերմային և ձայնային լավ մեկուսացումը, անվտանգությունը, երկարակեցությունը, հարմարավետությունն ու գեղագիտական հատկանիշները։ ՊՎՔ դռները համատարած օգտագործվում են խանութներում, գրասենյակներում, մասնավոր տներում և բնակարաններում: Ներքին /միջսենյակային/ դռներն ավելի թեթև են, կարող են մասամբ բաղկացած լինել ապակուց, համալրվում են կիսաավտոմատ պտտվող փականներով և որոշ դեպքերում կողպվում բանալիով: Դրանք ապահովում են աղմուկի բավարար չեզոքացում:
ԱԼՅՈՒՄԻՆԵ ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
Ալյումինը հայտնաբերել են 1827թ.-ին: Խարնուրդի մեջ մագնեզիումի առկայությունը ավելացնում է մետաղի ամրությունն ու դիմացկունությունը։ Շնորհիվ պրոֆիլի ֆունկցիոնալ հնարավորությունների, հուսալիության, ճկունության և ամրության, ալյումինե պատուհաններն ու դռները լայնորեն օգտագործվում են արդյունաբերական և բնակելի կառույցների շինարարության մեջ:
Ալյումինե դռներն ու պատուհանները երկարակյաց են, հրակայուն և էկոլոգիապես մաքուր, կարող են դիմակայել շրջակա բնության ազդեցությանը, ջերմաստիճանի մեծ տատանումներին (-50°C մինչեւ +50°C)։ Բնակելի տներում ալյումինե պատուհանների տեղադրումը կարող է զգալիորեն նվազեցնել աղմուկը, ինչպես նաև պաշտպանել տարածքը փոշուց և ցրտից։
Իսկ փոշեներկերով ծածկման մեթոդը, հնարավորություն է տալիս արտադրելու ցանկացած գույնի ալյումինե դռներ և պատուհաններ, նույնիսկ ստանալ փայտանման մակերևույթ:
Բոլոր տեսակի դռների և պատուհանների օգտագործման տևողությունը կախված է նախ՝ հումքի որակից, ապա ճիշտ, պրոֆեսիոնալ հավաքումից և մոնտաժից: