Ալյուկոբոնդը ալյումինե պանելներից կազմված նյութ է, որը օգտագործում են շենքերի և շինությունների երեսպատման ժամանակ: Պանելները բաղկացած են նախապես ներկված 0,5 մմ հաստության ալյումինե շերտերից, որոնցից միջին շերտը պոլիմերային կազմություն ունի:
Այս նյութերը, ինտեգրվելով մեկ կազմի մեջ, դառնում են պատրաստի պանել։ Ներքին պոլիմերային ծածկույթը ապահովում է բավականաչափ արդյունավետ ջերային փոխանակում՝ հավասարեցնելով արտաքին և ներքին շերտերի միջև ջերմաստիճանը, հակառակ դեպքում արևի ուղիղ ճառագայթներից տեղի կունենա դեֆորմացիա: Ալյումինե կոմպոզիցիոն պանելները, շնորհիվ իրենց հատկությունների, կարող են ծառայել և՛ որպես հարդարման նյութ, և՛ որպես շինանյութ:
Ալյուկոբոնդով երեսպատման հիմնական առավելություններն են՝ ճկունությունը, ամրությունը, կոռոզիայի չենթարկվելը, թեթև քաշը, հրակայունությունը, գույների անսահմանափակ ընտրությունը, ներկի երկարաժամկետ պահպանումը։