«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։
Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։
Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ փոխշահավետ համագործակցության է հրավիրում շինարարական կազմակերպություններին, հասարակական նշանակության և բնակելի կառուցապատում իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին։
Գործում է զեղչերի ճկուն համակարգ թե՛ փոքր ծավալի անհատական պատվերների և թե՛ խոշոր ծավալներով իրականացվող կառուցապատման դեպքում։
Մեր կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն մեր կոնտակտային համարներով և էլ. փոստով։
«Էյ Էմ Գրուպ» ընկերությունը, հանդիսանալով հայկական շուկայում առաջատարներից մեկը, Ձեզ է առաջարկում՝
1. Մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների որակյալ արտադրություն
2. Ապակյա կառուցվածքների պատրաստում և տեղադրում
3. Նկարազարդ և նախշազարդ վիտրաժների և ցուցափեղկերի պատրաստում և տեղադրում
4. Ճակատների (ֆասադ) պատրաստում
5. Ապակե և մետաղական բազրիքների պատրաստում և տեղադրում
6. Ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում
7. Ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների ալյուկոբոնդե երեսպատում։